• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ընդունելություն Յան Հուկմայի՝ ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ

13 հունիսի, 2023

D66-ի նախկին պատգամավոր, միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախկին դեսպան և Վասենաարի նախկին քաղաքապետ Յան Հուկման նշանակվել է Հյուսիսային Հոլանդիա նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս։

Հունիսի 13-ին դեսպանությունում պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում դեսպան Տիգրան Բալայանը Յան Հուկմային հանձնեց հյուպատոսական արտոնագիրը։

«Յան Հուկման ունեցել է հարուստ փորձ ինչպես միջազգային, ազգային և տեղական քաղաքականության մեջ, այնպես էլ մշակութային հարցերում։ Նա այս գեղեցիկ երկրին է ծառայել տարբեր ոլորտներում։ Նրա փորձը նշածս ոլորտներում մեծապես կնպաստի Հայաստանի դերը և հարուստ մշակութային ժառանգությունը հանրահռչակելու և Հայաստանի բարեկամ նիդերլանդացիների շրջանակը ընդլայնելու հարցում»- նշեց դեսպան Բալայանը իր ելույթում։

Ելույթով հանդես եկավ նաև Յան Հուկման, որում մասնավորապես ասվում է՝ «Վերջին տարիների ընթացքում ես երկու անգամ  այցելել եմ Հայաստան և տպավորված եմ այս երկրի թե ուժով և թե պատմությամբ։ Իր որդեգրած ժողովրդավարական արժեքներով և ԵՄ հետ գործընկերության համաձայնագրով Հայաստանն առանձնանում է որպես Եվրոպական երկրների ընտանիքի հպարտ անդամ։ Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է իմ ներդրումն ունենալ այս ճանապարհին՝ այժմ արդեն այս նոր դերում»։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: